Նախարարն աշխատանքային հնգօրյա այցով մեկնում է Գերմանիա

27/01/2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 2-ը աշխատանքային այցով մեկնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի ընթացքում արդարադատության նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու Գերմանիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ծանոթանալու են Գերմանիայի փաստաբանական պալատի, դատարանների , քրեակատարողական ծառայության համակարգերի գործունեությանն ու պայմաններին: