Կլոր սեղանի մասնակիցները միացել են ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ծրագրին
26/01/2012
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը, միանալով ՀՀ արդարադատության նախարարության ԳՐՔԵՐ՜ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ծրագրին, այսօր նախարարությանը հանձնեցին 400 գիրք:
Նախաձեռնության կազմակերպիչները գրքերը հավաքել էին իրենց կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նախապես խնդրել էին կլոր սեղանի մասնակիցներին ներկայանալ գրքերով:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունն իրականացնում է բազմաժանր գրքերի հավաքագրում: Հետաքրքրվողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռախոս՝ 010 319 114: