Միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
13/01/2012
Հունվարի 13-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «ՍՊԵՍ» բանտարկյալների օգնության համահայկական միության նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում: Հանդիսությանը մասնակցում էին հանրապետության սիրված երգիչ երգչուհիներ և Ձմեռ պապը, որը դատապարտյալներին հանձնեց ամանորյա նվերներ: Միջոցառմանը ներկա էին անչափահաս և կին դատապարտյալները: Հանդիսության ավարտին օրհնությամբ և շնորհակալանքի խոսքով հանդես եկավ ՔԿՀ հոգևոր պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: