Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի 2011 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ
13/01/2012
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 111-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում։
Նախարարությունն ապահովել է նաև ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշմամբ, ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ - Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-68-Ա կարգադրությամբ, ՀՀ Նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու, ինչպես նաև աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ ՆԿ 59-Ն կարգադրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև նշված ծրագերով իրականացվելիք միջոցառումների արդյունքում մշակված իրավական ակտերի վերաբերյալ տրվել են փորձագիտական եզրակացություններ։
2011 թվականի ընթացքում Նախարարությունում բարեփոխումներն իրականացվել են 2 ուղղություններով` կառուցվածքային և բովանդակային:
Կառուցվածքային բարեփոխումներ – նախարարության աշխատակազմի կառուցվածքում վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել են`
1. Օրինականության վերահսկողության տեսչությունը
2. Դատական հանձնարարությունների կատարման բաժինը
3. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում` փաստաթղթերի ընդունման և սպասարկման, ինչպես նաև գրանցման աշխատանքների կազմակերպման բաժինները:
Բովանդակային բարեփոխումներ -
Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները և ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկույթուններ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Իրականացվել է 1990-1995 թվականներին ընդունված իրավական ակտերի գույքագրում, որը վերլուծվել և օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով ներկայացվել է ՀՀ պետական մարմիններին:
Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել հետևյալ նախագծերը.
• ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
• ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
• Դատական ակտերի հարկադիր կատարման մասին և Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին,
• Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
• Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
և այլ օրենքների նախագծեր:
Նոտարիատի բնագավառի բարեփոխումներ –
1. նոտարի պաշտոնում նշանակելու նոր չափանիշերի սահմանում,
2. նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգերի ընդունում,
3. նոտարական ծառայությունների համար ֆիքսված սակագների սահմանում և հստակեցում,
4. նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում,
5. նոտարի կողմից իրականացվող գործարքների ժամանակ ծառայության վճարի և պետական տուրքի անկանխիկ և կանխիկ վճարների ընդունման հնարավորությունների ստեղծում ՀԴՄ-ների միջոցով.
6. նոտարների նկատմամբ վերահսկողության ուժեղացում:
«Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում
1. իրավաբանական անձի գրանցումը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը կատարվում է «Մեկ պատուհանից», միաժամանակ հնարավորություն է տրվել պետական գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղենակով /e-registr.am/, որի տևողությունը 7-8 օրից հասցվել մինչև 15 րոպեի.
2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և մի շարք այլ իրավական ակտերի ընդունում, որով հաստատվել է իրավաբանական անձանց միասնական գրանցամատյանից տեղեկանքներ ստանալու ձևերը,
3. ընդունվել է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ձեռնարկը, որով մեկնաբանվել և պարզաբանվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը.
4. գրանցման գործընթացի ժամանակ իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործողությունների համար արտաբյուջետային վճարների համակարգի ներդրում,
5. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ինտերնետային կայքի գործարկում` պաշտոնական հրապարակումների նպատակով azdarar.am կայքի սպասարկում:
Մատչելիության սկզբունքի գործնական հիմքերի բարելավում
2011 թվականին շահագործման է դրվել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ինտերնետային կայքը /www.datalex.am/, ինչը հանդիսացավ լուրջ տեղեկատվական բազա դատական համակարգում առաջացող խնդիրների լուծման համար: Մասնավորապես, «Դատալեքս» համակարգը հնարավորություն ընձեռեց առցանց /online/ որոնել դատական գործեր, տեղեկանալ նիստերի ժամանակացույցին, որոնել որոշակի կոնկրետ գործի համար նմանատիպ համարվող գործեր, ՀՀ օրենքներ, առցանց ուղարկել դիմումներ և կատարել վճարումներ:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում բարեփոխումներ
1. կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետները և պահանջվող փաստաթղթերի քանակը («ՔԿԱԳ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ),
2. տարածքային մարմինների կողմից իրականացված գրանցումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով առցանց համակարգի ներդրում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի աշխատանքային ծրագրի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատականը կազմել է 94,11 միավոր, իսկ 2-րդ կիսամյակինը` 95,8 միավոր։