|19.05.2008| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ
20/05/2008
Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Եվրոպայի Խորհուրդի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մոդ Դե Բոյեր Բուքիքիոի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 1-ին տեղի ունեցած հայտնի դեպքերի առթիվ կալանավորված անձանց ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու իրավական հնարավորության, այլընտրանքային ծառայության, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, լիազորությունների ընդլայնման, հասարակական դիտորդական առաքելության, երեխաների սեռական շահագործման կանխարգելման, որդեգրման, փողերի լվացման, ահաբեկչության վերաբերյալ հարցադրումներին:
Արդարադատության նախարարի կողմից հանգամանորեն պարզաբանումներ են տրվել վերոնշյալ հարցերի շուրջ: