Նախարարի տարեմուտի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին
19/12/2011
Ի՞նչ տեղ ունեն Ձեր կյանքում ընկերները: Ի՞նչ հաճախականությամբ եք հանդիպում նրանց եւ ինչպիսի՞ միջավայրում եք նախընտրում անցկացնել Ձեր ժամանակը:
- Եթե չունեք քույր ու եղբայր, կարող եք նեղանալ ձեր ծնողներից, եթե չունեք ծնողներ, կարող եք խռովել ճակատագրից, եթե հասուն մարդ եք եւ դեռ չեք գտել կողակից, կարող եք մի քիչ բախտից գանգատվել, բայց եթե չունեք ընկեր, մեղադրել կարող եք միայն ձեզ: Անհամեստ չթվա, բայց ընկերների առումով ինքս ինձ մեղադրելու առիթ չունեմ: Իմ ամեն օրը թերի կլիներ, եթե չլիներ իմ ընկերների մշտական ներկայությունը:
Ճիշտ է, նոր աշխատանքս, խիստ զբաղվածությամբ, փոքր-ինչ նվազեցրել է մեր հանդիպումների եւ փոքր կենտրոնում միասին զբոսնելու հաճախականությունը, բայց ոչ մի կերպ չի պակասել ընկերներիս բնորոշ ուշադրությունն ու նվիրվածությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ