Խաչքարի օրհնություն <<Գորիս>> քրեակատարողական հիմնարկում
13/12/2011
Դեկտեմբերի 9-ին քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ <<Գորիս>> քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ <<Գորիս>> քրեակատարողական հիմնարկում հանդիսավորությամբ տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողություն` ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի տնօրեն Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի: Խաչքարի պատրաստությունը, տեղադրումը և հոգևոր անկյուն ստեղծելու նախաձեռնությունը նաև <<Գորիս>> ՔԿՀ-ում իրենց կալանքը կրող դատապարտյալներինն էր: Սաղմոսացության, Ավետարանի ընթերցանության և Սուրբ Խաչին նվիրված շարականների երգեցողության ընթացքում ջրով ու գինով լվացվեց, ապա օրհնվեց ՔԿ հիմնարկի բակում տեղադրված խաչքարը:
Խաչքարի օրհնության արարողության վերջում նաև մատաղ օրհնվեց ու մատուցվեց: