Փոխվել են հիմնադրամների գործունեության հաշվետվությունների լրացման և ներկայցման ձևերը
09/12/2011
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011թ. դեկտեմբերի 1-ի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևում, ինչպես նաև դրանց լրացման ու հրապարակման կարգում:
Փոփոխության արդյունքում հիմնադրամների պաշտոնատար անձինք այսուհետ պետք է գործունեության հաշվետվությունները լրացնեն ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ձևի համաձայն:
Մամուլում հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվետվությունը հրապարակելու մասին հիմնադրամները ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի անունով գրությամբ, որին կից ներկայացվում են հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Գրությունը պետք է բովանդակի տեղեկություններ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) համապատասխան հայտարարության տեղադրված լինելու մասին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ հիմնադրամների գործունեության հաշվետվությունները սահմանված կարգով չհրապարակելը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.18-րդ հոդվածի համաձայն, առաջացնում է վարչական տույժ:
Հաշվետվության ձևը (լրացման հնարավորությամբ)