Բողոքարկումներին հանձնաժողովը կանդրադառնա այսօր

29/11/2011

Նոյեմբերի 28-ին նոտարի քննությունների արդյունքները հրապարակելուց հետո նոտարի 11 թեկնածու աշխատանքներին ծանոթանալու դիմում է ներկայացրել որակավորման ստուգման հանձնաժողովին: Աշխատանքներին ծանոթանալուց հետո բողոք է ներկայացրել 7 թեկնածու՝ Լիլիթ Մուրադյան, Մարգարիտա Գյուլումյան, Էռնա Թադևոսյան, Անուշավան Նիկողոսյան, Վարդուհի Սարոյան, Անահիտ Աթոյան, Անահիտ Սաղաթելյան: Բողոքները քննարկվելու են 29.11.11-ին ժամը 18-ին նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների հանձնաժողովի նիստին, ինչի մասին ծանուցվել են նաև բողոքարկողները: