Դատաիրավական բարեփոխումների հեռանկարները

23/11/2011

Օրենքի գերակայությունը անհրաժեշտ պայման է տնտեսական , քաղաքական զարգացման, ինչպես նաև մարդկանց մեծամասնության համար: Օրենքի գերակայություն նշանակում է արդար, կանխատեսելի դատական որոշումներ հավասարապես բոլորի համար: Անկախությունից քսան տարի անց դեռ ականատեսն ենք, որ դատական համակարգը այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ: Իհարկե այս ամբողջ ժամանակահատվածում որոշակի քայլեր կատարվել են դատական համակարգի անկախությունն ապահովելու ուղղությամբ, վերապատրաստվել են դատավորները, բարձրացվել են նրանց աշխատավարձները: Իսկ արդյո՞ք այսօր մեզ գոհացնում է դատական համակարգի անկախության աստիճանը, ի՞նչ անելիքներ կան համակարգն ավելի գործունյա և անկախ դարձնելու համար, որպեսզի դատական համակարգն արժանանա հանրության լիարժեք վստահությանը: Ո՞րն է կառավարության ռազմավարությունը, որո՞նք են այն հիմնական քայլերը, որ կնպաստեն, որպեսզի դատարանները հավասարապես արդար լինեն բոլորի համար:
Այս հարցերին էր նվիրված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դասախոսությունը, որն անցկացվեց նոյեմբերի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողության համար: