Քննարկվել է կարգապահական վարույթի փորձը

26/07/2007

2007թ. հուլիսի 24-ին կայացավ հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների` դատավորի վարքագծի կանոնների գծով մասնագիտացած դատավոր Ջոն Ուոքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ դատավորների կողմից վարքագծի կանոնագրքի խախտման առթիվ կարգապահական վարույթի հարուցման փորձը: Նախարարը հյուրին մանրամասնորեն ներկայացրել է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների իրականացման ընթացակարգի փորձը, որը վերջինիս կողմից գնահատվել է բարձր: Նշենք նաև, որ հուլիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանում տեղի կունենա «ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների» շնորհանդեսը, որին մասնակցելու է նաև Ջոն Ուոքերը: