«Մարզային հանդիպումներ» ծրագրի հերթական հանդիպում-քննարկումը Արմավիրի մարզում

22/11/2011

ՀՀ արդարադատության նախարարության «Մարզային հանդիպումներ» ծրագրի հերթական հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ  Արմավիր քաղաքում Արմավիրի ՇՊԱԿ-ի (շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի) աջակցությամբ:
Արմավիրի զարգացման կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ԴԱՀԿ իրավաբանական վարչության պետ Գագիկ Միրիջանյանը, ովքեր նախ ներկայացրեցին համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկա ծրագրերը, ապա պատասխանեցին հանդիպմանը մասնակցող մարզի տարբեր համայնքներից ներկայացած քաղաքացիների հարցերին:
Հարցերի գերակշռող մասը վերաբերում էր ԴԱՀԿ մարզային կառույցներում ծագած խնդիրներին, ինչի վերաբերյալ ԴԱՀԿ իրավաբանական վարչության պետ Գագիկ Միրիջանյանը նախ պարզաբանումներ տվեց, ապա վստահեցրեց, որ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո լուծում կտան:
Գյուղական համայանքների բանկչությանն էլ մտահոգում էր այն հանգամանքը, որ ամբողջ մարզում միայն մեկ նոտար կա: Այս հարցն ի դեպ մարզային բոլոր հանդիպումների ընթացքում են բարձրացրել:
Հնչեցին նաև հարցեր, որոնք չէին առնչվում արդարադատության նախարարությանը, սակայն նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը խոստացավ հանդիպման մասնակիցներին, որ բոլոր հարցերը կփոխանցվեն համապատասխան գերատեսչություններին: