Դատապարտյալ է մահացել

01/11/2011

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1939թ. ծնված Նորայր Թումանյանը հոկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում, մահացել է: Նախնական ախտորոշումը` սուր կորոնար սինդրոմ (ինֆարկտ):
Նորայր Թումանյանը 14.07.2008 թ-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1 մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) և 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: