Ծառայողական քննության արդյունքում ծառայությունից ազատել են կրտսեր մասնագետին
28/10/2011
Հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու և դատապարտյալին լրացուցիչ սննդամթերք ու սպորտային կոշիկներ փոխանցելու համար «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Արտյոմ Արմենակի Պետրոսյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունից: