«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում 19-ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել
04/10/2011
ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 1992 թվականին ծնված Ռուդիկ Մանուկյանը, հոկտեմբերի 4-ին, առավոտյան երեքն անց երեսունի սահմաններում կախվելով ինքնասպան է եղել: Ռ. Մանուկյանը թողել է գրություն, որով խնդրել է ոչ մի դատապարտյալի չմեղադրել, հավելելով, որ իր արարքն անձնական դրդապատճառներ ունի:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Ռուդիկ Մանուկյանը 2010-ի դեկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 3 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասի 1, 3, 4 կետերով, 177 հոդվածի 3 մասի 1 կետով (գողություն):