Արդարադատության նախարարի միջնորդությամբ դատավորը ենթարկվեց տույժի

01/10/2011

Սեպտեմբերի 30-ին ՀՀ արդարադատության խորհուրդը քննարկեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջնորդությունը: Դատավորը թույլ էր տվել քաղաքացիական դատավարության օրենսդրության խախտում, ինչի հետևանքով խախտվել էր կողմի դատավարական իրավունքը:
Քննարկման արդյունքում արդարադատության խորհուրդը որոշեց նախարար Հրայր Թովմասյնաի միջնորդությունը բավարարել. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նախազգուշացումը: