www.moj.am-ը տարվա լավագույն պաշտոնական կայքն է
28/09/2011
Այսօր՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կայքն արժանացավ 2011 թվականի լավագույն պաշտոնական ինտերնետային կայք անվանակարգին։ Մրցանակը՝ խորհրդանշական Ոսկե բանալին, հանդիսավոր կերպով հանձնվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: