Ծառայողական քննության արդյունքում «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի աշխատակցին ազատել են աշխատանքից

20/09/2011

Սեպտեմբերի 17-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալների հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, դատապարտյալներին փոխանցելու նպատակով ծառայության ներկայանալուց իր հետ արգելված իրեր և բջջային հեռախոսներ բերելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Սոս Լևուշի Մկրտչյանի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը և 2011 թվականի սեպտեմբերի 19-ից նրան ազատել են քրեակատարողական ծառայությունից։