|24.01.2008| Նախարարն ընդունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
24/01/2008
ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական և քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյներին և Լոլիտա Ցիգանեին: Դիտորդներին հետաքրքրում էին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի առանձին դրույթների իրավակիրառական որոշ հիմնահացեր: Մասնավորապես, վերջիններիս հետաքրքրում էր այն հարցը, թե որքանով է իրավաչափ Հանրապետության Վարչապետի կողմից գրանցումից հետո իր լիազորությունները չդադարեցնելը: Այս առնչությամբ նախարարը պարզաբանեց ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթները դիսպոզիտիվ բնույթի են, ըստ որոնց, գրանցման պահից իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում են միայն Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում: Պարզաբավեց, որ սա համարվում է ընտրական երաշխիք գրանցված թեկնածուների համար: Դիտորդները համաձանեցին նախարարի այն պարզաբանմանը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը տվյալ դեպքում ոչ թէ պարտավոր է, այլ իրավունք ունի դադարեցնելու պաշտոնական պարտականությունները, քանի որ նշված կարգը ոչ թե իմպերատիվ այլ դիսպոզիտիվ նորմ է: Ընդ որում, հանգամանորեն պարզաբանվեց նաև նույն հոդվածի 1-ին մասի այն դրույթը, համաձայն որի բացառություն է սահմանված այն դեպքում, երբ Հանրապետության Վարչապետը փոխարինում է Հանրապետության Նախագահին:

