Նախարարությունը քննարկման է ներկայացնում <<Խղճի և կրոնական ազատությունների մասին>> ՀՀ նոր օրենքի նախագիծը
17/08/2011
ՀՀ արդարադատության նախարարությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2011 թ. օգոստոսի 19-ին կազմակերպում է հանրային քննարկում <<Խղճի և կրոնական ազատությունների մասին>> ՀՀ նոր օրենքի և փոխկապակցված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:
Միջոցառման նպատակն է հասարակության և պետության շահագրգիռ կազմակերպությունների համար ապահովել կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ Հայաստանում օրենսդրական վերջին զարգացումների մասին կարծիքների փոխանակում:
Քննարկմանը հրավիրված են նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների համայնքների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ: