Համագործակցության համաձայնագիր

19/07/2011

Հուլիսի 15-ին Ստեփանակերտում ՀՀ արդարադատության նախարարության «իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ոստիկանության միջև համաձայնագիր ստորագրվեց, որը նախատեսում է ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ-ի և ԼՂՀ ոստիկանության միջև համագործակցություն` քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման իրականացման շրջանակներում: