|31.05.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

31/05/2011

Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - 28 «Էրեբունի» - 70 «Վարդաշեն» - 27 «Դատապարտյալների հիվանդանոց» - 18 «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան) «Արթիկ» - 33 «Վանաձոր» - 8 «Սևան» - 21 «Հրազդան» - 16 «Աբովյան» - 1 «Գորիս» -11 «Կոշ» - 41 Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ: