|18.05.2011թ|Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին

18/05/2011

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 2011թվականի մայիսի 18-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով մշտական խորհրդատու Սթիվեն Քեսսլերը, դեսպանատան աշխատակիցներ: Հանդիպման սկզբում նախարար Հրայր Թովմասյանը դեսպան Յովանովիչի խնդրանքով որոշ մանրամասներ փոխանցեց վերջերս ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի արդյունքների վերաբերյալ: Քննարկվեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում առկա խնդիրներին ու դրանց լուծմանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Մ.Յովանովիչը ողջունեց վերջին շրջանում իրականացվող համակարգի բարեփոխումներին ուղղված քայլերը, նշելով, որ նախարարի հետ այս տարվա հունվարին տեղի ունեցած հանդիպումց հետո որոշակի զարգացում կա մի շարք բարդ խնդիրների կարգավորման հարցում: Դեսպան Յովանովիչը տեղեկացրեց նաև, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանին իբրև ԱՄՆ դեսպան: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ հաջողություններ մաղթելով դեսպանին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ: