|26.04.2011թ| ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

26/04/2011

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում նախարար Թովմասյանը մասնակցելու է Ամերիկայի հայ իրավաբանների միության ազգային 22-րդ ամենամյա համաժողովին: Ապրիլի 30-ին նախտեսված է նախարար Հրայր Թովմասյանի [b]«Հայաստանը դատական անկախության և օրենսդրական բարեփոխումների ճանապարհին»[/b] թեմայով ելույթը: