|07.12.2007| Ցուցահանդես

07/12/2007

Այսօր, ադարադատության նախարար Գևորգ Դանիելյանն այցելեց Ժողովրդական ստեղծագործությունների պետական թանգարան, որտեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աջակցությամբ, «ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցուցահանդես` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս դատապարտյալների փայտի գեղարվեստական փորագրության և կին դատապարտյալների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսը իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դրամաշնորհով իրականացվող «Փյունիկ» ծրագրի շրջանակներում: Գևորգ Դանիելյանը չափազանց կարևոր է համարում այսպիսի միջոցառումները: Ըստ նրա, «դատապարտվածները որպես կանոն արժանանում են հասարակության պարսավանքին, իսկ սա մի լավ առիթ է հանդիսացել նրանց արժանանացնելու դրվատանքի»: Նախարարն այս միջոցառումը, լավ միջոց է համարում վերանայլելու, փոխելու դատապարտյալների հոգեբանությունը և պատրաստել նրանց ազատության: «Խնդիրն այն է, որ հասարակական կազմակերպության աջակցությամբ հասել ենք նրան, որ մարդիկ, որոնք հանցագործության հակում են ունեցել, այսօր իրենց մեջ դրական հատկանիշ են ցուցաբերել և ստեղծել արվեստի գործ: Սա ոչ միայն հետագայում նրանց նյութական խնդիրներ լուծելու հնարավորություն է, այլ բարոյական այլ արժեքներ ձեռք բերելու: Նրանք շատ լավ հասկանում են, որ այս ամենը հնարավոր է դարձել ազատության մեջ գտնվող մարդկանց շնորհիվ, այսինքն` մարդիկ ոչ թե իրենց քննադատում են, այլ կա նկատելի դրական վերաբերմունք:»,-նշեց Գևորգ Դանիելյանը: