|09.03.2011թ.| ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

09/03/2011

Մարտի 8-ին, ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը` շրջագայության ժամանակ, հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ Նարեկ Սարիբեկյանի դին` կախված վիճակում: Նախկինում դատապարտված Ն.Սարիբեկյանը ծնվել է 1991թ.-ին: Ն.Սարիբեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ 3-րդ և 4-րդ կետերով` 5 տարի ժամկետով: Պատիժը կրում էր 2010թ.-ի հունվարի 13-ից: Դատավճռի համաձայն` «Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: