|09.02.2011թ| ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐՆ` ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ
09/02/2011
ՀՀ Արդարադատության նախարարությունում շարունակվում են աշխատանքնային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված բարեփոխումները, որոնք Նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել էր հանրությանն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:
[b]«Թեժ գծեր»[/b] ՀՀ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներին և կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման հետևյալ հեռախոսահամարները.
[b]ՀՀ Արդարադատության նախարարություն[/b]` 35 83 99
[b]Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն[/b]` 34 22 29
[b]Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն[/b]` 52 45 16
[b]Քրեակատարողական ծառայություն[/b]` 44 22 73
էլ. փոստ` info@moj.am :
[b]«Ծանուցող ցուցատախտակներ»[/b] Քաղաքացիների սպասարկումը բարելավվելու և հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում և բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել ցուցատախտակներ, որտեղ զետեղված են.
1. Դիմումի ձևանմուշներ` պետական գրանցման, պետական հաշվառման և պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ` լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին,
2. պետական գրանցման, պետական հաշվառման և տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները և վճարման ենթակա գումարի չափը,
3. աշխատանքի օրերը և ժամերը:
Պետական ռեգիստրի կայքում` [size=12]www.stateregistry.am, տեղադրվել է նաև առևտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման և կանոնադրության նմուշային ձևերը, ինչպես նաև անվճար տեղեկություններից օգտվելու ձևերը: