|04.02.2011թ|Ամփոփվել են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման նպատակով անցկացված քննության արդյունքները
04/02/2011
2011 թվականի փետրվարի 4-ին անցկացված նիստում ՀՀ արդարադատության նախարարի անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի հրամանով ստեղծված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման հանձնաժողովն ամփոփեց 2010թվականի դեկտեմբերի 27-ին կայացած քննության արդյունքները:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9-ը:
ՀՀ արդարադատության նախարարի 2011թվականի հունվարի 24-ին արձակած հրամանի համաձայն հանձնաժողովը կոդավորված ծրարները բացելուց, քննության մասնակիցների անուն-ազգանունները ապակոդավորելուց հետո ամփոփեց արդյունքները: Ըստ այդմ` քննական 30 աշխատանքներից ստուգվել է 17-ը: Նախապես որոշված կարգի համաձայն չեն ստուգվել այն 13 աշխատանքները, որոնցում լուծված չեն եղել առաջադրված 3 և ավելի խնդիրներ:
Ստուգված 17 աշխատանքներից դրական միավոր են ստացել 4-ը: