|17.01.2011թ| ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈւԼԻՍԸ
17/01/2011
[b][center]Արդարադատության նախարարի և նախարարության ծրագրերն ու ակնկալիքները[/center][/b]
Ակնհայտ է, որ Արդարադատության նախարարության համակարգը, բարեփոխումների կարիք ունի։ Բարեփոխումները սովորաբար իրականացվում են կամ շոկային` հեղափոխական եղանակով, կամ աստիճանական – հայեցակարգային։ Մենք կողմ ենք այս երկրորդ ճանապարհին։ Առաջին հերթին պետք է մշակվի արդարադատության նախարարության և ենթակա կառույցների նոր հայեցակարգ, այսպես կոչված երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։ Այն պետք է հստակորեն նշի նպատակները, նպատակներին հասնելու ժամանակացույցը, քայլերը, չափորոշիչներն ու անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներն ու աղբյուրները։
Սակայն կան որոշակի ծրագրեր, որ անհապաղ իրականացման կարիք ունեն և կարող են բավականին արագ արդյունք տալ, մեծ ազդեցություն ունենալ նախարարության հեղինակության բարձրացման վրա և մարդկանց մոտ հավատ արթնացնել, որ արդարադատությունն այսօր հնարավոր է, անխուսափելի և մատչելի բոլորի համար։
Այդ քայլերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.
ա. Կառուցվածքային բարեփոխումներ
բ. Բովանդակային բարեփոխումներ։
Ներքո` այդ ոլորտներում ձեռնարկվելիք առաջիկա քայլերի հակիրճ նկարագրությունն է։
ա. Կառուցվածքային բարեփոխումներ
• Օպտիմալացնել նախարարության կառուցվածքն ու աշխատակազմը։
• Նոր ստորաբաժանումներ ստեղծել, աշխատանքների հստակ բնութագրությամբ և պրոֆեսիոնալ աշխատակազմով / ՍԴ ՄԻԵԴ որոշումների ուսումնասիրության և այլն/
• Մշակել և ներդնել աշխատանքների և գործառույթների կառավարման նոր, համակարգ, որը հստակ և թափանցիկ կազդարարի, թե տվյալ գործընթացը, որտեղ և ում պատճառով է ձախողվում կամ ձգձգվում։
• Ստեղծել կրտսեր նոտարների համակարգ, որոնք իրենց վրա կվերցնեն Պետական նոտարների գործառույթների մի մասը` որոշակի փաստաթղթերի պատճենների, թարգմանությունների հաստատում և այլն, աստիճանաբար անցում կատարել ազատականացված նոտարիատի համակարգին։
• Բարեփոխել նոտարական աշխատանքների գործընթացը, կանոնակարգել նոտարական վճարումների համակարգը և ստեղծել նոտարների ապահովագրական ֆոնդ։
• Պետռեգիստրում ամբողջովին անցնել ծառայությունների “մեկ պատուհան” սկզբունքին։
բ. Բովանդակային բարեփոխումներ
• Մանրամասն ուսումնասիրել օրենսդրական նախաձեռնությունները և որակյալ խորհրդատվություն տրամադրել նախագծի հեղինակներին։
• Իրականացնել 1990 և հաջորդ տարիների օրենսդրության գույքագրում և վերլուծություն, նպատակ ունենալով բացահայտելու հակասությունները, բյուրոկրատական քաշխշուկներիի համար պարարտ հող նախապատրաստող դրույթները, կոռուպցիոն ռիսկերը և վերացնելու դրանք։
• Ուսումնասիրել Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները և կառավարությանը ներկայացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների առաջարկ։
• Նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում`արագ սպասարկում, մեկ այցելությամբ հարցի լուծում։
• Առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում։
• Քրեակատարողական հիմնարկների պայմանների, բժշկական սպասարկման, կադրերի որակի բարելավում։ Անազատության մեջ գտնվողների զբաղվածության ապահովում։
• Ժամանակակից բանտերի կառուցում։
• Քրեական դատավարության նոր օրենսգրքի, հավաքների մասին նոր օրենքի մշակում։
• Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացնել գործընթացների ողջ շղթայի մանրամասն ուսումնասիրություն, խոցելի, անկատար և կոռուպցիոն ռիսկեր պարունակող օղակների հայտնաբերում և բարեկարգում։
• Աճուրդների թափանցիկության ապահովում
• Վերահսկողության ուժեղացում
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործառույթների համար ողջամիտ ժամկետների սահմանում, արխիվային ակտերի թվայնացում։