|24.12.2010թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
24/12/2010
Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջությանը վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հայտնվել է, թե իբր դատապարտյալն արդեն երրորդ անգամ ենթարկվել է սրտի վիրահատության: Ապատեղեկատվություն տարածողներն այս կերպ փորձում են դատապարտյալի առողջական վիճակը ներկայացնել խիստ ծանր. այն դեպքում, երբ Ս.Միքայելյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է բուժման ընթացքին:
Տեղեկացնում ենք, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտվելու ընթացքում ստենտավորման է ենթարկվել միայն մեկ անգամ, որից հետո բժիշկների կողմից նշանակվել է հետվիրահատական հետազոտություններ: Վերջին հետազոտությունը դատապարտյալն անցել է դեկտեմբերի 22-ին, իսկ այս հերթական հետազոտությունը քաղաքական որոշ ուժեր և լրատվության առանձին միջոցներ ներկայացրել են որպես վիրահատություն: