|24.12.2010թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

24/12/2010

Վերջին օրերին մամուլում անհարկի շահարկվում է արդարադատության նախկին նախարարի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքից ազատվելու փաստը, որի առնչությամբ տեղեկացնում ենք, որ նրանք ազատվել են իրենց աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, մինչև նոր նախարարի նշանակումը (ազատման հրամաններին կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջի` [size=12]www.moj.am «Հրամաններ» բաժնից)։ Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս նշել, որ նշված պաշտոնները համարվում են հայեցողական և կարող են փոփոխվել նախարարի հայեցողությամբ։ Կցանկանայինք ձեր ուշադրությանն արժանացնել ևս մեկ` ոչ պակաս կարևոր փաստ. նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը դեռևս իր նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է բոլոր աշխատակիցների հետ իր աշխատելու պատրաստակամության ցանկության մասին։ Նոր նշանակումների հետ կապված, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարի հրամանով ներկայումս նշանակվել է մեկ խորհրդական` Նորա Սարգսյանը և ոչ թե երկուսը, ինչպես ներկայացված է որոշ լրատվամիջոցներում։ [i][b]Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատրաստակամ է տրամադրել պաշտոնական տեղեկատվություն յուրաքանչյուր խնդրի շուրջ և լիահույս է զանգվածային լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքի արդյունավետությանը։[/b][/i]