|20.12.2010թ| Արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացվել է նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը

20/12/2010

[size=15]Հայաստանի Հանարապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը 18.12.2010թ-ին արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանին: Շնորհավորելով նախարարին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում Հրայր Թովմասյանի մասնագիտական ունակություններն ու մարդկային արժանիքները։ Ըստ Տիգրան Սարգսյանի, Հրայր Թովմասյանի գիտելիքներն ու փորձը հույս են ներշնչում, որ նա կկարողանա նոր թափ հաղորդել կառավարության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներին: Արդարադատության նախարարության աշխատակազմը ևս շնորհավորում է Հրայր Թովմասյանին և մաղթում համատեղ արդյունավետ աշխատանք: