|29.11.2010| ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Ա.Հովսեփյանին

29/11/2010

[size=15]Հարգարժան գլխավոր դատախազ, Ս.թ նոյեմբերի 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «20 հազար դոլարն օդն է ցնդել» վերտառությամբ հոդված, որում զետեղված է խմբագրությանը դիմած քաղ. Ե. Համբարձումյանի նամակը: Ըստ էության, հեղինակը ներկայացնում է հաղորդում ոմն Ս. Խաչատրյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակից ոմն Արտակին կաշառք տալու համար քաղաքացուց 20 հազար դոլար վերցնելու մասին: Խնդրում եմ, սահմանված կարգով հանձնարարել իրավասու մարմիններին` քննարկել հանցագործության վերաբերյալ վերը նշված հաղորդումը: [right]Հարգանքով` Գեւորգ Դանիելյան[/right]