|29.11.2010| ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

29/11/2010

[center]Աշխատավարձի բռնագանձում խոշոր կազմակերպություններից[/center] 2009-2010 թթ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում "ՀայԷլեկտրամեքենա" ԲԲԸ-ից բռնագանձման պահանջով հարուցվել է 475 կատարողական վարույթ։ Դրանք հիմնականում աշխատավարձի բռնագանձման պահանջներ են։ Մասնավորապես, 2009 թվականին հարուցվել է թվով 347 կատարողական վարույթ 95 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել և բռնագանձվել է 66,7 միլիոն դրամը։ 2010 թվականին հարուցվել է թվով 131 կատարողական վարույթ 25 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել և բռնագանձվել է 18,8 միլիոն դրամը։ Ներկա դրությամբ "ՀայԷլեկտրամեքենա" ԲԲԸ-ի վերաբերյալ հարուցված են թվով 3 կատարողական վարույթ իրավաբանական անձանց օգտին 93,9 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով և թվով 217 կատարողական վարույթ` ֆիզիկական անձանց օգտին 61,6 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում (harkadir.ajurd.am) գտնվում է 93,9 միլիոն դրամի չափով շարժական գույք։ Աշխատավարձի խոշոր բռնագանձումներ իրականացվել են ևս մեկ ձեռնարկությունում` "Նաիրիտ-2" ՓԲ ընկերությունում։ Մասնավորապես, 2009-2010 թթ. "Նաիրիտ-2"-ից աշխատավարձի բռնագանձման պահանջով հարուցվել է 35 կատարողական վարույթ, որոնցից 31-ով բռնագանձվել և պահանջատերերին է փոխանցվել 41,5 միլիոն դրամ։ 4 կատարողական վարույթ ավարտվել է պահանջատերերի դիմումի համաձայն։