|20.11.2007| Աշակերտների հանդիպումը արդարադատության նախարարությունում
20/11/2007
ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր հյուրընկալել էր մայրաքաղաքի տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներին։ Հանդիպումը նախաձեռնել էր «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը՝ «Մարդու իրավունքները քո և իմ իրավունքներն են» ծրագրի շրջանակներում։ Նպատակը աշակերտներին հուզող հարցերին պատասխանելն էր, իսկ հարցերը շատ էին։ Դրանք վերաբերում էին Հայաստանում օրենսդրական նախագծերի մշակմանը` ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու հանցագործությունների դեմ պայքարին:
Այցելության սկզբում երեխաներին ընդունեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը և պատասխանեց նրանց հուզող հարցերին: