|12.11.2010| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
12/11/2010
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱՆ <Կոշ> քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Ն.Փաշինյանն նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանդես էր եկել ակնհայտ կեղծ հայտարարությամբ` իր նկատմամբ իբր բռնություն գործադրելու վերաբերյալ։ Անեթեթության աստիճանի <մշակված> այդ հայտարարության հանգամանքներն արդեն ներկայացվել են։ Նշվել էր, որ հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինս անմիջապես հրավիրվել էր հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար։ Տեղեկացրել էինք նաև, որ բուժզննության արդյունքներով որևէ մարմնական վնասվածք չէր հայտնաբերվել։ Հայտնել էինք նաև, որ նույն կացարանում գտնվող բոլոր դատապարտյալները ժխտել էին նշված դատապարտյալի հայտարարությունը։
Մեր կողմից տրված հաղորդագրությունից հետո դատապարտյալի հայտարարության առթիվ նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննությում, որն իրականացվել է Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից։ Փորձաքննությամբ ևս հիմնավորվել են բուժզննության արդյունքները. համաձայն փորձագետի եզրակացության, դատապարտյալ Ն.Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել։
Այսպիսով, արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության մամուլի հաղորդագրության հիմքում ընկած են ակնհայտ հիմնավորված և միանշանակ փաստեր։ Իսկ, բոլոր այն ենթադրությունները, ըստ որոնց իբր չի բացառվում, որ նման բռնության դեպք կարող էր և լինել, զուտ քաղաքական շահարկումների ոլորտից է և ենթակա չէ իրավական գնահատման։