|05.11.2010| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

05/11/2010

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի կողմից արդեն իսկ հերքվել էր <Կոշ> քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ն.Փաշինյանի դեմ իբր թե կազմակերպված նախահարձակ բռնությունների վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթում զետեղված տեղեկատվությունը: Անտեսելով ոչ միայն պաշտոնական հաղորդագրության, այլև հենց դատապարտյալ Ն.Փաշինյանի կողմից նշված միջադեպի առնչությամբ ներկայացված տեղեկատվությունը, քաղաքական որոշ ուժեր փորձում են խեղաթյուրված փաստարկներով համեմված հայտարարություններ անել այն մասին, իբր թե հիշյալ դատապարտյալի նկատմամբ իշխանությունների կողմից պարբերաբար իրականացվում են բռնություններ ու սադրանքներ: Նախ, ինչպես արդեն նշվել է, տվյալ դեպքում երկու դատապարտյալների միջև տեղի է ունեցել սոսկ վիճաբանական բնույթի խոսակցություն, ինչը բնավ չի ուղեկցվել աղմուկով, որը կգրավեր հսկիչների ուշադրությունը: Ընդ որում, ապրիորի փոխկապակցել դատապարտյալների միջև ծագած կենցաղային բնույթի վեճերը իշխանությունների հետ, մեղմ ասած, հեռու է իրականությունից և անգամ դժվար է վառ երևակայության առկայությամբ բացատրել: