|03.11.2010թ| ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

03/11/2010

ՀՀ կառավարության 2002թ հունիսի 6-ի <Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին> թիվ 789-Ն որոշման համաձայն, 2010թ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 11.00-17.00 (ընդմիջում 13.00-14.00) կատարվում է նոտարների թեկնածուների անձնական գործերի ընդունելություն: Անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժին (ք. Երևան, Հալաբյան 41/ա, 9-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`. 1. անձնական թերթիկ, 2. անձնագրի պատճենը, 3. բարձրագոււյն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը, 4. 4/6 չափսի 2 գունավոր լուսանկար, 5. ինքնակենսագրություն, 6. նոտարի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը, 7. ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, 8. պետական տուրքի վճարման անդորրագիրը. (900005163622 հ/հ վճարել 20.000 դրամ): Դիմումը կլրացվի տեղում: