|26.10.2010թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
26/10/2010
Ըստ որոշ լրատվամիջոցների անհիմն տեղեկատվության, ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոյի Երևան ժամանած խումբն իբր թե ուսումնասիրություններ է անելու Հանրապետության նոտարական գրասենյակներում` պարզելու ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի կապերը Հայաստանի Հանրապետության հետ։
Միանշանակ հայտնվում է, որ որևէ իրավապահ մարմնից, այդ թվում` օտարերկրյա իրավապահ կառույցից, վերը նշված հարցադրման առնչությամբ նմանաբնույթ պահանջ չի ստացվել։ Իսկ այլ կերպ, նոտարական գործողությունների գաղտնիության սկզբունքը հիմք ընդունելով, «Նոտարիատի մասինե ՀՀ օրենքը (5-րդ հոդված)` դատախազին, դատարանին, քննիչին կամ հետաքննության մարմնին նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեներ կամ բնօրինակներ տալն արգելում է։ Ընդ որում, պահանջը բավարարվում է, եթե այդ իրավասու պաշտոնատար անձանց վարույթում է գտնվում հիշյալ տեղեկատվությանն առնչվող կոնկրետ քաղաքացիական և քրեական գործ, կամ, եթե վերջիններս` միջազգային համաձայնագրերին համապատասխան կատարում են քննչական կամ դատական հանձնարարություններ։
Տվյալ դեպքում դրանցից որևէ մեկն առկա չէ։