|15.10.2010թ| Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ

15/10/2010

[center]ՀՀ արդարադատության նախարար պարոն Գ. Դանիելյանին[/center] Հարգելի պարոն Դանիելյան, Հասարակական դիտորդների խմբի 18.09.2010թ-ի 10-21 թվակիր հրատապ հաշվետվության վերաբերյալ հայտնվում է, որ 17.09.2010թ-ին հասարակական դիտորդների խմբի անդամներ Միքայել Արամյանի և Արման Դանիելյանի այցելությունը <Կոշ> քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի հնարավոր չի եղել ապահովել այն պատճառով, որ նրանք այցելել են քրեակատարողական հիմնարկ ոչ թե ժամը 21.45-ին, այլ 22.00-ից հետո, երբ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆահրադ Մարտիրոսյանը զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներին քուն հայտարարելու միջոցառման աշխատանքներով, բացի այդ մի խումբ դատապարտյալների, այդ թվում դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի, միջանձնային հարաբերությունների կարգավորմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներով և բավարար ուժեր չի ունեցել քրեակատարողական հիմնարկ այցելած դիտորդների խմբին հիմնարկի բնակելի գոտի ուղեկցելու և նրանց անվտանգությունը ապահովելու համար: <Կոշ> քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆ. Մարտիրոսյանը տվյալ իրավիճակում գործել է ճիշտ: [right]Հարգանքով` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, Գեներալ-Գնդապետ Հ. Հարությունյան[/right]