|22.09.2010| ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ

22/09/2010

Սեպտեմբերի 22-ին Արդարադատության նախարարությունում կայացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողության շրջանակներում նախարարության ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պարգևներ հանձնեց ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Գագիկ Մկրտչյանին և ՀՀ ԱՆ աշխատակազմի քարտուղարության պետ Մարիետա Մելիքյանին: Նախարարը ջերմ շնորհավորեց պարգևատրված աշխատակիցներին, որոնք հայտնեցին իրենց շնորհակալությունը, հավաստելով, որ կարդարացնեն ղեկավարության սպասելիքները: