| 20.08.2010 | ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ <ԱԲՈՎՅԱՆ> ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈւՄ

20/08/2010

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աջակցությամբ օգոստոսի 19-ից 20-ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մարզական միջոցառումներ։ Ընտրված մարզաձևերում, որոնք էին մինի ֆուտբոլ, վազք, հեռացատկ տեղից, վոլեյբոլ, սեղանի թենիս և բազկամարտ, մրցում էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կին և անչափահաս դատապարտյալները։ Մասնակիցները ջանք չէին խնայում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու և մրցակցային տեղեր գրավելու համար։ Միջոցառման ավարտին հաղթողներին հանձնվեցին մրցանակներ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր։ Դատապարտյալները իրենց շնորհակալությունը հայտնեցին այս միջոցառմանը նվիրված բանաստեղծությամբ։