| 12.08.2010 | Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Ա.Մկրտումյանին
12/08/2010
[b][i]Հարգելի պարոն Մկրտումյան[/i][/b]
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ամփոփվել են դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու առնչությամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումները: Բազմաթիվ հաղորդումների քննարկման արդյունքներով` ակնհայտ ու կոպիտ խախտումների բացակայության կամ այլ իրավաչափ հիմքով, մերժվել է կարգապահական վարույթ հարուցելը: Բնականաբար, սույն և դրան կից փաստաթղթում «խախտում» եզրույթը կիրառված է միայն պայմանականորեն, իսկ հիմքում դրված են հաղորդումներն ու դրանց գնահատականները:
Միաժամանակ, կարծում ենք, համապատասխան գիտագործնական համաժողովներին` կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ արձանագրված խախտումները բացառելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից։
Շնորհապարտ կլինենք, եթե ներկայացնեք Ձեր նկատառումները վերլուծության արդյունքներում արծարծված եզրահանգումների առնչությամբ:
Առդիր` 21թերթ։
Հարգանքով`
Գ.Դանիելյան
բեռնել տեղեկանքը