| 16.07.2010 | ԾՆՆԴՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՇԱՏԱՆՈւՄ ԵՆ

16/07/2010

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայացրած տվյալների, հանրապետությունում 2010թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է ծննդյան 21.198 դեպք` 1.074-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.124 ծննդյան դեպքի համեմատությամբ: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 8.730 ամուսնության, 1.552 ամուսնալուծության դեպքեր` 2009թ-ի նույն ժամանակաշրջանի 8.866 ամուսնությունների և 1.501 ամուսնալուծությունների դիմաց: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել հայրության որոշման 6.722 դեպք` նախորդ տարվա նույն ժամակամիջոցի 6.538-ի դիմաց, որդեգրվել է 66 երեխա` նախորդ տարվա 60-ի համեմատությամբ: 2010թ առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 14.447 մահվան դեպք`2009թ-ի նույն ժամանակաշրջանի 14.465 դեպքի դիմաց: