|22.05.2010| ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22/05/2010
2010թ մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի Խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման» կոմիտեի պատվիրակության, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ոստիկանության, պաշտպանության և առողջապահության նախարարությունների ու ռազմական ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կոմիտեի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների մի շարք դիտարկումներ, տրվեցին պարզաբանումներ: Կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի պնդմամբ, 2002թ, 2004թ և 2006թթ իրենց կատարած ուսումնասիրությունների համեմատության արդյունքում կարող են արձանագրել, որ 2010թ-ին մոնիտորինգի ենթարկվող ոլորտներում առաջընթացը զգալի է ու ակնհայտ, քանի որ այս այցելության ընթացքում հրատապ արձագանքման հիմնախնդիրներ իրենց կողմից չեն արձանագրվել: Վերջում նշենք, որ Կոմիտեի փորձագետների պատվիրակությունը, արդարադատության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ, հանդիպումից առաջ այցելել էր Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան:
