|07.05.2010| ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԿՈՇ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
07/05/2010
2010թ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանների մասնակցությամբ, տեղի ունեցավ ծառատունկի արարողություն և վետերանների մեծարման ցերեկույթ` Հաղթանակի օրվա` մայիսի 9-ի առիթով: Միջոցառումը կազմակերպել էր «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը, որին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչներ և լրագրողներ: Օրվա խորհրդի առիթով շնորհավորանքի ելույթներ ունեցան արդարադատության նախարարը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարն ու պատերազմի վետերանները: Ծառատունկից հետո միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:
