|28.04.2010| ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱԿՆԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

28/04/2010

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անրադարձել էր ՀՀ ԱՆ դատարական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային աճուրդի կազմակերպման խնդիրներին: Մասնավորապես, նշելով, որ նրանով գույքն օտարվում է շուկայականից չափազանց ցածր գներով եւ օրինակ է բերել, երբ 11 միլիոն գնահատված բնակարանը վաճառվել է 1 միլիոն դրամով: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել այդ հայտարարությունը: Մարդու իրավունքների պաշտպանի նշած գործը վերաբերվում է ք.Վանաձոր, Աբովյան 68 հասցեում գտնվող տանը, որը 2009 թվականի հոկտեմբերին օտարվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով 1 միլիոն 907 հազար դրամով: Դժվար է հասկանալ, թե ինչու± մարդու իրավունքների պաշտպանի խոսքում օտարված գույքի գինը կորցրել է գործարքի իրական գնի գրեթե 50 տոկոսը: Նշված գույքը ԴԱՀԿ ծառայության աճուրդում է գտնվել 2004 թվականից, եւ նրա նախնական գինը իսկապես կազմել է 11 միլիոն դրամ: Ի դեպ 2004 թվականին անշարժ գույքի շուկայական գինը շատ ավելի բարձ էր 2009-ի մակարդակից: Սակայն, ինչպես նշում է նաեւ ինքը` մարդու իրավունքների պաշտպանը, օրենքի տառին համապատասխան, աճուրդին մասնակից չլինելու, գույքը գնել ցանկացող չլինելու հետեւանքով, 5 տարվա ընդհացքում դրա գինը ընկել է մինչեւ 1,907 մլն դրամ: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության էլեկտրոնային հարկադիր աճուրդը (www.ajurd.am) իր թափանցիկությամբ եւ իրականացման ընդհացքում ՙմարդու գործոնի՚ ներազդեցության հնարավորությունների բացակայությամբ բացառիկ է ոչ միայն Հայաստանի Հանրապետություն համար, այլ նաեւ ԱՊՀ երկրների նմանատիպ համակարգերի շարքում: Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով լոտերի գները նվազում են, ապա ծառայությունը այդ խնդիրը չի բացառում: Բազմաթիվ հրապարակումներում ծառայության ներկայացուցիչները նշել են գույքի գրավչության ցածր մակարդակը, ինչը եւ նպաստում է պոտենցիալ մասնակիցների հետաքրքրության նվազ մակարդակին: Վերջինս պայմանավորված է մեր հասարակությանը բնորոշ մտածելակերպի որոշ առանձնահատկություններով: ԴԱՀԿ ապահովող ծառայությանը բազմիցս կոչ է արել ակտիվ մասնակցել հարկադիր էլեկտրոնային աճուրդին: Ավելին, այդ խնդրի լուծման նպատակով ծառայությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում: