|14.04.2010| ՔԿԱԳ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14/04/2010

Համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայացրած տվյալների, հանրապետությունում 2010թ-ի առաջին եռամսյակում գրանցվել է ծննդյան 10.689 դեպք: 2009թ-ի նույն ժամանակահատվածում այն է կազմել է 10.173: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.429 ամուսնության, 742 ամուսնալուծության դեպքեր` 2009թ-ի նույն ժամանակաշրջանի 4.561 ամուսնության և 753 ամուսնալուծության համեմատությամբ: 2010թ առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 7.259 մահվան դեպք`2009թ-ի նույն ժամանակաշրջանի 7.854 դեպքի դիմաց: