Մեկուսարաններում ստեղծվել են 7 ընտրական կենտրոններ

19/07/2007

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նախնական կալանքի տակ գտնվող անձինք և ազատազրկման դատապարտված այն անձինք, ում նկատմամբ կայացված դատավճիռները դեռ օրինական ուժի մեջ չեն մտել: Բոլոր նշված անձինք քվեարկում են համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգով ցուցակում ընդգրկվում են և կարող են քվեարկել միայն այն կալանավորված անձինք, ովքեր տվյալ ընտրատարածքի բնակիչներ են: Մեկուսարաններում ստեղծվել են 7 ընտրական կենտրոններ: ՔԿՀ ընտրական կենտրոնի N «Նուբարաշեն» 13/42 «Վարդաշեն» 13/41 «Երևան-կենտրոն» 10/35 «Աբովյան» 28/35 «Արթիկ» 36/59 «Վանաձոր» 29/53 «Գորիս» 37/75 Այսօրվա դրությամբ ընտրողների մոտավոր թվաքանակն է 580 մարդ: Վերջնական թիվը կճշտվի մայիսի 9-ին, երբ հաստատված ժամանակացույցի համաձայն կդադարեցվի կալանավորված անձանց տեղաշարժը: Նրանք ընտրություն են կատարելու թիվ 1 ձևի հիման վրա, որը տրվում է կալանավորված անձին մեկուսարան ընդունվելու պահին: