Մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլը

26/04/2014

 Րոպեներ առաջ ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնակեց նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների փուլը, որին մասնակցում է թեստավորման փուլը հաղթահարած 38 թեկնածու:  

 Խնդիրների փուլն անցկացվում է համակարգչի միջոցով` մասնակիցներին հնարավորություն տալով օգտվել նաև տպագիր նյութերից: Արգելված է օգտագործել ցանկացած հեռահաղորդակցության միջոց, ներառյալ` համացանցը: Թեստավորման ընթացքում օգտագործվող համակար­գիչներն ապահովված են համապատասխան ծրագրերով, ներառյալ` Arlis, MS Word և KDWin: Դիմորդներին արգելվել է ստուգմանը բերել իրենց անձնական համակարգիչները, պլանշետային համակարգիչները, սմարթֆոնները:

 ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես թեստավորման, այնպես էլ խնդիրների փուլում, թափանցիկությունն ապահովելու նպատակով քննությանն առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել  http://91.103.26.203:8080/multi.html  հասցեով: